Կահիրեի մետրոպոլիտենի աշխատանքն ամբողջությամբ վերականգնվել է առավոտյան պայթյուններից հետո: Եգիպտոսի մայրաքաղաքի մետրոյում 4 ինքնաշեն պայթուցիկ սարքեր են գործի դրվել, որից տուժել է 3 մարդ: Դրանից հետո մետրոպոլիտենի երեք ճյուղերից երկուսը դադարեցրել են աշխատանքը: Ներկայումս փոքր դադարից հետո բոլոր կայարաններում երթեւեկությունը վերականգնվել է:

Մասնագետները պարզել են, որ ինքնաշեն ռումբերը տեղադրվել են աղբարկղներում, ինչպես նաեւ կայարաններից մեկում թողած պայուսակում: Բոլոր պայթյունները տեղի են ունեցել քաղաքի կենտրոնից հեռու գտնվող կայարաններում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Եգիպտոսի վարչապետ Իբրահիմ Մահլաբը այսօր կառավարության նիստն սկսել է արտակարգ պատահարի քննարկումով:

Միաժամանակ, Կահիրեի Հելիոպոլիսի շրջանում երկու պայթուցիկ սարքեր են գործի դրվել, տուժել է մեկ մարդ: Եվս մեկ պայթուցիկ սարք վնասազերծվել է: