Սեւան-Երեւան ճանապարհի 16-րդ կմ-ին, հունիսի 24-ին, ժամը 12.45-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Քրայսլեր» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Օպել Աստրա»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























