Պակիստանի ամենախոշոր քաղաքում՝ Կարաչիում ավտոբուս է շրջվել: Պատահարի հետեւանքով մահացել է 2 մարդ, վիրավորվել՝ 51-ը, հաղորդում է Nation թերթի էլեկտրոնային տարբերակը:
Տրանսպորտային միջոցը ուղղություն է վերցրել միջազգային «Ջիննա» օդանավակայան, ավտոբուսի վարորդը արագություն է հաղորդել մեքենային, ինրչի արդյունքում չի կարողացել կառավարել ղեկը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Տուժածներին մոտակա հիվանդանոց են տեղափոխել:





























