Երեւան-Սեւան ճանապարհի 17-րդ կմ-ին, հունիսի 24-ին, ժամը 21.05-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրի պատին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























