Կապանի Շահումյան փողոցի թիվ 12 շենքի բակում, հունիսի 24-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս` վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացուհուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը տուժած կնոջը տեղափոխել է հիվանդանոց, ապա ներկայացել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:





























