Հունիսի 24-ին, ժամը 05.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 22-ամյա Արարատ Խ.-ն` հայտարարելով, որ վնասվածքը ստացել է տանը վայր ընկնելու հետեւանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, Արարատ Խ.-ի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Կապան-Մեղրի ճանապարհի 67-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ճամփեզրի քարերին:

Կատարվում է քննություն: