Հայաստանում, հունիսի 26-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 26-30-ը կբարձրանա 3-5 աստիճանով:

«Հայպետհիդրոմետի» տվյալով՝ Երեւանում վաղը գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատեւ անձրեւի հավանականություն:

Գիշերը մայրաքաղաքում կլինի  +16+18, վաղը ցերեկը՝ +31+33 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +19+24,

Կոտայքում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +19+24,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +19+24,

Լոռիում՝  գիշերը՝  +11+15, ցերեկը՝  +19+24,

Տավուշում՝ գիշերը՝  +14+19,  ցերեկը՝  +21+26,

Արագածոտնի լեռներում՝  գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +19+24,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝  +15+17, ցերեկը՝  +28+32,

Արարատում՝ գիշերը՝  +16+18,  ցերեկը՝  +31+33,

Արմավիրում՝ գիշերը՝ +16+18,  ցերեկը՝  +31+33,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +19+24,

Վայոց ձորի նախալեռներում՝  գիշերը՝  +16+18,  ցերեկը՝  +31+33,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝  +17+20, ցերեկը՝  +29+33,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝  +12+14, ցերեկը՝  +20+24,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +16+18,  ցերեկը՝  +26+29: