Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 25-ին, Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատական նիստին դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց ամբաստանյալ Տիգրան Պետրոսյանի պաշտպան Արա Զաքարյանի ներկայացրած՝ գրավի դիմաց իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու, ազատ արձակելու վերաբերյալ, միջնորդությունը։
Ամբաստանյալ Ալեք Պողոսյանը հայտարարեց, որ «մերժումը ապացույցն է այն ամենի, որ այս դատական քննության ժամանակ իրավական դաշտում պայքարելն ուղղակի միամտություն է»:
Նշենք, որ դատական նիստի ժամանակ այսօր տարաձայնություններ առաջացան Շանթ Հարությունյանի եւ ամբաստանյալ Տիգրան Պետրոսյանի եւ նրա փաստաբան Արա Զաքարյանի միջեւ։ Շանթ Հարությունյանին բարկացրել էր Արա Զաքարյանի ելույթը. Նա պնդում է, որ իրենց դեմ հարուցված գործը քաղաքական շարժառիթներ ունի եւ իրավական հարթությունում պայքարը կնշանակի, որ իրենք հավատում են արդարադատության համակարգին։
Շանթ Հարությունյանը կրկին հայտարարեց, որ փաստաբանական ճառերը գործին չեն օգնի. «Ուզում եք՝ ազատվեք, Սերժին ներման դիմում գրեք, կտեսնեք՝ ինչքան շուտ կազատեն»։
Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 27-ին։
Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):
Ուզում եք՝ ազատվեք, Սերժին ներման դիմում գրեք. Շանթ Հարությունյան
«Շանթ Հարությունյանը կրկին հայտարարեց, որ փաստաբանական ճառերը գործին չեն օգնի...»