Լոռու մարզում 25-ամյա Արեն Հ.-ն փորձել է գողություն կատարել, սակայն արթնացած տանտիրուհին թույլ չի տվել:
Ինչպես հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից, Ոստիկանության Ստեփանավանի բաժին ներկայացած կինը հայտնել է, որ գիշերը, ժամը 00.15-ի սահմաններում, պատուհանի ապակու կոտրվելու ձայնից արթնանալով` նկատել է 1989 թ. ծնված, նախկինում դատված Արեն Հ.-ին, որը գողություն կատարելու նպատակով տանը կից ցախանոցի տանիքի պատուհանով փորձել է ներս մտնել, սակայն տեսնելով իրեն` դիմել է փախուստի, որի ընթացքում գետին է գցել ձեռքին եղած բջջային հեռախոսը:
Հեռախոսն առգրավված է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հունիսի 24-ին, ժամը 08.30-ին, Արեն Հ.-ն իր տնից բերման է ենթարկվել բաժին:
Արեն Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:





























