Երեւանի եւ Գյումրու դպրոցներում իրականացվել է ծրագիր՝ աշակերտներին եւ ուսուցչական կազմին երկարաշարժի դեպքում վարքի կանոնների վերաբերյալ:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ղեկավար Հրաչյա Պետրոսյանը, ճապոնացի գործընկերների հետ համատեղ Երեւանի եւ Գյումրում դպրոցնելում երկրաշարժի դեպքում վարքի տեսության եւ պրակտիկայի երկու ծրագրեր են իրականացվել. «Փորձնական տարհանում, որպեսզի աշակերտներն ու երեխաները կարողանան ճիշտ ժամանակին ճիշտ եղանակով առանց խուճապի լքեն դպրոցի շինությունը, հավաքվեն բաց տարածքում»: Նմանատիպ ծրագրեր իրականացվել են Երեւանի մանկատներում եւ ծերանոցներում: Հրաչյա Պետրոսյանի խոսքով՝ այժմ նման ծրագիր ներկայացվել է անցկացնել Սպիտակում, Գյումրիում, Վանաձորում:

Ճապոնական կողմի հետ համագործակցությունն ակտիվ զարգանում է: Այս պահին մի քանի ծրագրեր են իրականացվում: Հայկական կողմը ստացել է անհրաժեշտ սարքավորումներ: Երկու տարի առաջ տեղադրվել է երկրաշարժի հաճախականության արտացոլման սարք. «Այսինքն, որտեղ էլ որ լինի երկրաշարժը, եթե այն Երեւանի տարածքում տեղի է ունենում 3-ից ավել բալ հաճախականությամբ, 3-5 վայրկյանի ընթացքում կհաջողվի տեղեկանալ այդ մասին եւ փրկարար խումբն ուղարկել հենց այդտեղ»,- նշել է Հրաչյա Պետրոսյանը: Ինչ վերաբերում է բջջային հաղորդագրությունների համակարգինն, ապա այն դեռ մշակվում է: