Փրկարար ծառայությունը հունիսի 25-ին, ժամը 20.21-ին ահազանգ է ստացել, որ ուժեղ քամուց Երեւանի Նալբանդյան փողոցի տներից մեկի տանիքը պոկվել եւ ընկել է` վնասելով էլ. լարերը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Մ. Հ.-ին պատկանող տան տանիքը (150 քմ):




























