Ֆրանսիայի Պո քաղաքի դատարանն արդարացրել է բժիշկ Նիկոլ Բոնեմայոնին, որին ցմահ ազատզրկոմ էր սպառնում` յոթ անբուժելի հիվանդներին մահացու ներարկումներ կատարելու համար:
Բժշկի օգտին ցուցմունք են տվել զոհերի մի քանի հարազատներ: Դատարանի դահլիճը ծափահարություններով է ընդունել արդարացնող դատավճիռը, փոխանցում է «Ռոսբալտը»` վկայակոչելով BBC-ն:
Ներկայումս Ֆրանսիայում էֆթանազիան անօրինական է համարվում, սակայն 2012 թ. նախագահ Ֆրանսուա Օլանդն իր նախագահական քարոզարշավի ժամանակ խոստացել էր օրինականացնել այն: Մինչդեռ 2005 թ. Ֆրանսիայոմ օրենք էր ընդունվել, որը բժիշկներին թույլ է տալիս «արհեստական» չերկարացնել հիվանդի կյանքը` «ավելորդ բուժման» միջոցով:





























