Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ ԱՊՀ երկրների ասոցացման հարցերով խորհրդակցություններ սկսել, բայց եթե այդ պայմանագրերը բացասաբար անդրադառնան Համագործակցության ազատ առեւտրի գոտու վրա, Մոսկվան պաշտպանական քայլեր կձեռնարկի՝ ԱՀԿ կանոններին համահունչ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ըստ նրա՝ Մոսկվայի գլխավոր նպատակը պարզելն է, թե ինչ հետեւանքներ են սպասվում ռուսական առեւտրին՝ ԵՄ-ի հետ ԱՊՀ երկրների ասոցացման պայմանագրերի կնքումից հետո։
Լավրովը հիշեցրել է, որ ԱՊՀ շրջանակում ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը Ռուսաստանի համար գործում է Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ, իսկ Վրաստանը, թեեւ ԱՊՀ-ի կազմից չէ, մասնակցում է մի շարք առեւտրատնտեսական համաձայնագրերի։
Ասոցացման մասին երեք համաձայնագրերի ստորագրումը նախատեսված է հունիսի 27-ին, դրանք ուժի մեջ կմտնեն վավերացումից հետո։




























