Հինգ ծառայակիցներին սպանած հարավկորեացի զինվորը ցուցմունք տալուց հրաժարվում է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Ռենհապը»:

Հաղորդվել էր, որ հունիսի 21-ին հարավկորեացի սերժանտ Լիմը անկանոն կրակ էր բացել ԿԺԴՀ-ին սահմանակից Քանվոնդո նահանգի անցակետում: Միջադեպի հետեւանքով զոհվել էր հինգ զինվորական եւ տուժել յոթ մարդ:

Կրակոցներից  հետո կրակողը փախել էր դեպքի վայրից՝ իր հետ տանելով Daewoo K2 հրացանը եւ զինամթերք:

Զինվորը ձերբակալվել էր հունիսի 23-ին՝ ինքնասպանության անհաջող փորձից հետո: Հանցագործության դրդապատճառները պարզված չեն: