Այսօր՝ հունիսի 26-ին, Եվրամիության գագաթնաժողովը կմեկնարկի օրվա երկրորդ կեսին՝ Առաջին համաշխարհային պատերազմի 100 ամյա տարելիցի առիթով Իպր քաղաքում հիշատակի արարողությամբ եւ ընթրիքին ԵՄ-ի ապագա ռազմավարական կարծիքների ոչ պաշտոնական փոխանակությամբ:
Աշխատանքային օրակարգի վրա Եվրամիության երկրների ու կառավարությունների ղեկավարները կսկսեն աշխատել միայն հաջորդ օրը եւ արդեն Բրյուսելում: Ծրագրի առաջին կետը Մոլդովայի եւ Վրաստանի հետ ԵՄ ասոցացման մասին համաձայնագրի, ինչպես նաեւ Ուկրաինայի հետ այդ նույն համաձայնության տնտեսական մասի ստորագրումն է: Առաջին քաղաքական մասը ստորագրվել էր մարտին:
Ընթրիքից առաջ գագաթնաժողովի մասնակիցները կլսեն հանդիպմանը հրավիրված Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Պորոշենկոյից ակնկալում են Ուկրաինայի վիճակի եւ երկրի արեւելքում իրավիճակի գնահատման մանրամասն տեղեկություններ:
Սա անհրաժեշտություն է, քանի որ մոտ օրերին եւ ժամերին Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումից է կախված՝ կընդունի՞ արդյոք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երրորդ աստիճանի անցման որոշումը: Խոսքը փաստացի տնտեսական ու ֆինանսական արտահանման եւ ներմուծման արգելքի մասին է, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:





























