Ավելի քան 230 հազար մարդ է տուժել Չինաստանի հյուսիս-արեւմտյան Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղի արդյունքում:
Ջրհեղեղների գոտում են հայտնվել 27 քաղաքներ եւ շրջաններ: Բնության տարերքից տուժել է շուրջ 236 հազար մարդ, չորսը զոհվել է: «Սինխուա» գործակալության փոխանցմամբ, շուրջ 3.800 տեղի բնակիչներ տարհանվել են երկրի ավելի անվտանգ շրջաններ:
Տարերային աղետը նաեւ կործանել կամ մասամբ վնասել է 1.257 տուն եւ ոչնչացրել է 18.540 հա ցանքատարածքներ: Ընդհանուր առմամբ, ջրհեղեղների հասցրած վնասը գերազանցում է 278 մլն յուանը (շուրջ 44.5 մլն դոլար):





























