1952 թ. ծնված Աշոտ Ա.-ն ապրիլի 28-ին, ժամը 22.00-ին,ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 16.30-ին, Երեւանի Արցախի պողոտայի թիվ 8 շենքի մոտ ոմն Ռիմա գողացել է իր դրամապանակը, որի մեջ եղել է 85.000 դրամ, բանկային քարտեր, վարորդական իրավունքի վկայական եւ իր բազմազավակության մշտական տոմսը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռիման 1977 թ. ծնված Ռիմա Շ.-ն է, որը ներկայացել է ոստիկանության Էրեբունու քննչական բաժին:




























