Ավստրալիայի իշխանությունները հայտարարել են, որ մալայզիական ավիաուղիների անհետացած «Բոինգ 777» ինքնաթիռի որոնումները շարունակելու են Հնդկական օվկիանոսի հարավի նոր գոտում:

Որոնողական աշխատանքները տարվելու են, այսպես կոչված, «յոթերորդ աղետի» մոտակայքում. երկրագնդի վրա երեւակայական գիծ, որն անցնում է Հնդկական օվկիանոսի հյուսիսից դեպի հարավ:

«Որոնումների նոր առաջնահերթ ուղին նախկինի պես գտնվում է յոթերորդ աղեղի վրա, որտեղ գրանցվել է արբանյակի հետ օդանավի սարքավորումների վերջին կապը: Հիմա մենք պարզապես շարժվում ենք դեպի հարավ»,- «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ավստրալիայի փոխվարչապետ Ուորեն Թրասսը:

Հիշեցնենք, որ МН370 չվերթն իրականացնող ինքնաթիռի հետ կապը կորել է այս տարվա մարտի 8-ին: Օդանավում ավելի քան 240 մարդ է եղել: Դրա անհետանալու պատճառները մինչեւ հիմա հայտնի չեն: