Հունիսի 25-ին, ժամը 13.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ե. Քոչարի փողոցի թիվ 9/5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: