Հունիսի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գյումրի ճանապարհի 41-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայի:

«Օպել Աստրա»-ի վարորդը, 2 ուղեւորները, «ԳԱԶ-53»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: