Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի ներկայացման վերջնաժամկետը Սերժ Սարգսյանի հրամանագրով հուլիսի 1-ից տեղափոխվել է հոկտեմբերի 15:
Նախագահն այսօր հրամանագիր է ստորագրել, որով փոփոխություն է արվել 2013թ. սեպտեմբերի 4-ին ընդունված հրամանագրում: Նշենք, որ սկզբնապես հանձնաժողովին հանձնարարվել էր մինչև 2014 թվականի ապրիլի 20-ը Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացնել Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Իսկ 2014 թվականի ապրիլի 22-ին ժամկետը երկարացվել էր մինչեւ հուլիսի 1:




























