Հունիսի 26-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երեւանի Սայաթ-Նովայի պողոտայի եւ Նալբանդյան փողոցի խաչմերուկի մոտ վիճաբանություն է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը ժամը 00.40-ին Սայաթ-Նովայի պողոտայի եւ Նալբանդյան փողոցի խաչմերուկից բերման է ենթարկել 1974 թ. ծնված Աշոտ Ա.-ին եւ 1972 թ. ծնված Հենրիկ Ի.-ին:

Պարզվել է, որ նրանք հիշյալ վայրում հարվածել են միմյանց` պատճառելով վնասվածքներ:

Աշոտ Ա.-ն եւ Հենրիկ Ի.-ն հրաժարվել են հաղորդում տալուց:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: