Հունիսի 25-ին, ժամը 05.15-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արտակ Ո.-ին, որը հունիսի 7-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 25-ին, ժամը 15.50-ին, բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Սլավա Ա.-ն, որը ապրիլի 15-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: