Անգլիայում փոստատարը պատահաբար իր ծառայողական ավտոմեքենա բարձրացած կատվին նրա տերերի տանից  մոտ 108 կմ հեռու է տարել, հաղորդում է Orange News-ը:

Երկամյա կատուն փոտային մեքենա է բարձրացել Սաութհեմփտոնում (Հեմփշիր կոմսություն): Փոստատարը կատվին տարել է  Անգլիայի շների եւ կատուների հնագույն ապաստարաններից մեկը՝ Battersea Dogs and Cats Home:

Կենդանիների կացարանում կատվին Ջեսս անունն են տվել՝ ի պատիվ բրիտանական «Փոստատար Փետ» մուլտիպլիկացիոն սերիալի հերոսի: Թագավորական փոստի աշխատակցին ամենուր ուղեկցում է նրա ընտանի կենդանին՝ Ջեսս անունով սեւ-սպիտակ կատուն: Զույգը անբաժան է, եւ ամեն ինչ միասին է անում, հաղորդում է Lenta.ru:

Ջեսս անունով կատուն մասնագետների հսկողության տակ է գտնվում: Նրա տերերը դեռ չեն գտնվել: Նրանց որոնումը բարդանում է, քանի որ  կատուն չիպավորված չի եղել եւ նրա տերերի մասին ոչ մի տեղեկատվություն ապաստարանը չի կարողանում հայթայթել: Կազմակերպությունում եւս մեկ անգամ նշել են, թե որքան կարեւոր է չիպավորել կենդանիներին նման իրավիճակներից խուսափելու համար: