ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «սելֆի» (ինքնանկար) է արել դիմորդի հետ, որը հունիսի 20-ին «Հայոց պատմություն» առարկայից միասնական ընդունելության քննությանը դպրոց այցելած նախարարին խնդրել էր իր հետ սելֆի անել, սակայն նախարարը հրաժարվել էր՝ խոստանալով քննություննեից հետո նկարվել նրա հետ։ Ինքնանկարը նախարարն այսօր` հունիսի 26-ին, տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ահա և իմ առաջին սելֆին, որ խոստացել էի դիմորդին: Ի դեպ, դիմորդի անունը Արթուր Խաչատրյան է»,-նկարի խորագրում գրել է Արմեն Աշոտյանը: