Փրկարար ծառայությունը հունիսի 26-ին, ժամը 11.10-ին ՌԴ սահմանապահ հերթապահից տեղեկատվություն է ստացել, որ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի մոտակայքում գտնվող պոմպակայանի աշխատակից Ջ.Խ.-ին տևական ժամանակ է չեն կարողանում գտնել, հնարավոր է, որ ընկել է Արաքս գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հետախուզել են գետի ափամերձ հատվածը. քաղաքացին չի հայտնաբերվել: ԱԻՆ-ը դեպքի վերաբերյալ կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:





























