Վնասատուների դեմ պայքարի բրիտանական միավորումը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն ամռանը մարդիկ, հատկապես նրանք, ովքեր ընտանի կենդանիներ ունեն, պետք է ուշադիր լինեն փափուկ կահույքի հանդեպ:

Բրիտանացի գիտնականները կանխատեսում են լվերի ակտիվության պայթյուն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում, ինչը կապված է ջերմաստիճանի բարձրացման եւ խոնավության հետ, հաղորդում է «MailOnline»-ը: Նրանց կատարած հայտարարության համաձայն՝ նման պայմանները հիանալի են այս միջատների  բազմացման համար:

Փորձագետներն ընդգծել են, որ ընտանի կենդանիներ ունեցողներին խայթոցներն ամենից շառ են սպառնում:

Լուն տարբեր հիվանդությունների հարուցիչներ է փոխադրում, որոնցով կարող են մարդիկ վարակվել: Գիտնականների խոսքով՝ կենդանիներն ու դրանց տերերն ամենից հաճախ տառապում են  ծանր ալերգիկ հիվանդություներից, հաղորդում է «FedPost.ru»-ն:

Մակաբուծաբան Իան Ռայթը նաեւ խորհուրդ է տվել զգուշանալ բազմոցներից եւ գորգերից, նշելով. «Նույնիսկ ձմռանը մեր հարմարավետ բնակարանններում մեծ թվով լվեր կան եւ որպես հետեւանք, ալերգիկ հիվանդությունների դեպքերի թիվն ավելանում է»: