Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 26-ին, ժամը 16.26-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում՝ «Արեւիկ» հանգստյան տան մոտակայքում, բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 29 00 035 համարանիշի եւ «ՎԱԶ-21010» մակնիշի 06 ԼՕ 046 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով Սեւանի քաղաքի ԲԿ է տեղափոխվել «ՎԱԶ-2106» վարորդը եւ ուղեւորներ՝ 21-ամյա Գ. Բ.-ն, 28-ամյա Վ. Մ.-ն եւ «ՎԱԶ-21010» վարորդ՝ 25-ամյա Ա. Ա.-ն:
Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են բավարար:




























