Խիստ դիետան կարող է փոխել ոչ միայն կազմվածն, այլ նաեւ փչացնել հարաբերությունները հարազատների եւ ընկերների հետ: Բրիտանական ընկերությունը, հարցում անցկացնելով դիետայի հետեւող 2000 կանանց շրջանում, պարզել է, որ նրանց 80 տոկոսը մշտապես հոգնեցնում է շրջապատին կերակուրի մասին զրույցներով:
Նիհարող կանանց շրջանում ամենատարածված թեմաներն են՝ ինչ են պատրաստել, ինչ են կերել ողջ տարվա ընթացքում եւ որքան կալորիա են օգտագործել: Բնականաբար, թեմաները շատերի համար են անհետաքրքիր, ուստի հարազատներն ու ընկերները կրճատում են շփումը դիետայի հետեւող կանանց հետ, նրանց այլեւս հյուր չեն հրավիրում, հաղորդում է «Ռոսբալտը»:Ցավոք, նիհարող կանանց միայն կեսն է խոստովանում, որ խնդիրն իրենց մեջ է: Մյուսները մեղադրում են շրջապատին, հաղորդում է «Kedem»-ը:
Հոգեբան Ջո Հեմինգզը խորհուրդ է տալիս նիհարող կանանց ոչ թե կենտրոնանալ սնունդի վրա, այլ փորձել կյանքն ավելի հետաքրքիր դարձնել՝ նոր մասնագիտություն սովորել, սպորտով զբաղվել, նոր ընկերներ ձեռք բերել, որպեսզի շրջապատի համար հետաքրքիր զրուցակից մնան:




























