Գիտնականները վերլուծել են նեանդերթալցու արտաթորանքի մնացորդները, որոնք հայտնաբերվել են Իսպանիայում պեղումների ընթացքում, եւ հանգել են եզրակացության՝ հնագույն մարդիկ սնվել են ինչպես մսով, այնպես էլ բույսերով:
Մինչեւ վերջերս համարվում էր, որ նեանդերթալցիները, որոնք ապրել են մոտ 50 հազար տարի առաջ, սնվել են առավելապես պտուղներով: Վերջերս ամերիկացի եւ իսպանացի գիտնականները տեսություն են առաջ քաշել, որ բուսական սնունդը նեանդերթալցիներն օգտագործել են կենդանականին զուգահեռ, եւ այժմ սա ապացուցված է, հաղորդում է BBC-ն:Նեանդերթալցիների սննդակարգի մասին հարցը հետաքրքրում է գիտնականներին, քանի որ համարվում է, որ նրանք վերացել են կենդանական սնունդի բացակայությունից, երբ «»-ը կարողացավ գոյատեւել, քանի որ սկսել է բուսական սնունդ օգտագործել:
Սակայն այժմ ակնհայտ է, որ հիպոթեզը հարկավոր է վերանայել: Պեղումներն անց են կացվում Իսպանիայի հարավում՝ Ալիկանտեում, հաղորդում է «Ռոսբալտը»:





























