ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին եւ Ռուսաստանի ԱԳ նախարար  Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում լուրջ անհանգստություն են հայտնել Իրաքում արմատական իսլամիստների ակտիվացման առթիվ: ՌԴ ԱԳՆ տեղեկատվությամբ՝  հեռախոսազրույցի ժամանակ Քերրին Լավրովին տեղեկացրել է վերջերս Իրաք կատարած իր այցի մասին:

«Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարները լուրջ անհանգստություն են հայտնել Իրաքում արմատական իսլամիստների ակտիվացման առթիվ, որը վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանին: Որոշվել է շարունակել առարկյական խորհրդակցությունները, որոնք ուղղված են իրավիճակի կայունացմանը»,-ասված է հաղորդագրությունում:

Քերրին հայտարարել է, որ սուննի գրոհայինների գործողությունները վտանգում են Իրաքի գոյությունը, եւ մոտ օրերը եւ շաբաթները, նրա խոսքով, շատ կարեւեր են լինելու Իրաքի ապագայի համար:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Քերրին հանդիպել էր Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի հետ եւ քննարկել երկրում առկա ճգնաժամը: