Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 26-ին, ժամը 22.08-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Տաթեւի ՀԷԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում՝ «Մ-2» Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի 10-րդ կմ-ում, «ԿամԱԶ» մակնիշի 34 AM 778 համարանիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել հարակից ժայռին եւ կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդ` 33-ամյա Ա. Մ.-ն տեղափոխվել է Գորիս քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:





























