Արքայազն Հարրին Բրազիլիայի բնակիչներին տեսաուղերձ է հղել ու շնորհակալություն հայտնել հյուրասիրության համար: Արքայադուստր Դիանայի եւ արքայազն Չարլզի այցը Բրազիլիա տեւել է 4 օր: Այդ ընթացքում Հարրին հասցրել է ներկա գտնվել Անգլիայի հավաքականի վերջին խաղին եւ ծանոթանալ տեղական ՀԿ-ների գործունեությանը, գրում է The Telegraph-ը:
Թերթը նշում է, որ սովորաբար թագավորական ընտանիքը գրավոր է շնորհակալություն հայտնում ընդունող կողմին: Հարրին առաջինն է տեսաուղերձով դիմել: Արքայազնի խոսքով՝ ինքը Բրազիլիայում «անհավանական ժամանակ» է անցկացրել:
«Շնորհակալություն հյուրասիրության եւ ջերմության համար, որը դուք ցուցաբերեցիք իմ եւ մեր ամբողջ թիմի հանդեպ»,- ասում է արքայազն իր ուղերձում:
Հարրին հավելել է, որ այդ 4 օրը հիանալի եւ կրքոտ մարդկանց հետ է անցկացրել՝ հիասքանչ երկրում: Տեսաուղերձի վերջում արքայազնը խոստանում է կրկին վերադառնալ Բրազիլիա, հայտնում է gazeta.ru-ն:





























