«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունը բաց քննարկման է հրավիրում Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերի խնդրի կապակցությամբ: Հանդիպումը կայանալու է հենց այդ շենքերի հարակից տարածքում։ Նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը մասնավորապես գրում է․ «SOS ! SOS !SOS ! Աֆրիկյանների շենքից հետո մենք ենք։ Իմ սիրելի ընկերներ եւ համախոհներ։ Այսօր ժամը 13:00 Հյուսիսային պողոտայի հարակից տարացքում գտնվող (Մոսկվիչկայի դիմաց) երեք շենքերի բնակիչները` Տերյան 23, 25 եւ Լալայանց 37, ինձ հետ միասին դուրս են գալու բողոքի ցույցի, ընդդեմ կեղծ գերակա շահի, այդ շենքերի քանդման եւ բակային տարածքի բռնազավթման։ Ելույթ ենք ունենալու կոշտ հայտարարությամբ։ Այդ շենքերը ստալինյան եւ հետստալինյան շրջանի մշակութային արժեքներ են, այդտեղ բնակվել են մեր ազգի շատ նշանավոր գործիչներ, ինչի մասին ես կխոսեմ։ Քանդելով այդ շենքերը՝ իշխանությունները ուզում են ստեղծել նախադեպ՝ հետագայում իրենց հայեցողությամբ ցանկացած շենք քանդելու։ Եթե կլինեն ցանկացողներ մասնակցելու կամ ելույթ ունենալու, մենք սիրով կհյուրընկալենք»։
Ո՛չ գերակա թալանին եւ բռնազավթմանը. «Մեր քաղաքը» նախաձեռնությունը հրավիրում է քն

Տեղադրություն



























