Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 27-ին, ժամը 10.21-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի գյուղապետարանի մոտ տեղի է ունեցել ավտոթվար, անհարժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, գլորվել ցած եւ ընկել ճամփեզրին հարակից տներից մեկի վրա:

Վթարի հետեւանքով Վարորդ 19-ամյա Ա. Հ.-ն  եւ ուղեւոր 26-ամյա Ա. Բ.-ն տեղափոխվել են Բերդ քաղաքի հիվանդանոց, իսկ ուղեւոր 64-ամյա Արեւիկ Բաբասյանը, ով Մեհրաբի զորամասի բուժակն է,  տեղում մահացել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.13-ին, մարվել է 12.22-ին:

Այրվել է տան երկրորդ հարկն ամբողջությամբ (մոտ 150 քմ) եւ «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան: