Մարտի 6-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել Աշոտ Վ.-ին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Մ. Մելիքյան փողոցի թիվ 6 շենքի մոտից տեղափոխելու եւ նույն փողոցի թիվ 9 շենքի մոտ 4 անիվը, ձայնարկիչը, էլեկտրական մարտկոցը, գազի ռեդուկտորը, բալոնը, 2 ամորտիզատորները, պահեստային անիվը, ամբարձիչն ու մեքենայի վերանորոգման գործիքները գողանալու մասին` պատճառելով 300.000 դրամ նյութական վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է հունիսի 24-ին այլ հանցագործություն կատարելու համար բերման ենթարկված, 36-ամյա Սամվել Վ.-ն:
Կատարվում է քննություն:





























