Օրերս ոստիկանության Գավառի բաժին էր ներկայացել 25-ամյա Աշխեն Հ.-ն եւ հաղորդում տվել, որ անհայտ պայմաններում կորցրել է 150.000 դրամ արժողությամբ բջջային հեռախոսը: Օրեր անց` հունիսի 26-ին, կինը մեկ այլ դիմում էր ներկայացրել` հայտնելով, որ հեռախոսը նկատել է ոմն Գայանեի մոտ, իսկ երբ մոտեցել էր նրան` դիմել էր փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառուների շնորհիվ պարզել է, որ հունիսի 18-ին, ժամը 13.00-ի սահմաններում, 26-ամյա Գայանե Ա.-ն Գավառ քաղաքի Ազատության փողոցում գտնվող խանութ-սրահի վաճառասեղանից գողացել է բջջային հեռախոսը: Նա խոստովանել է հանցանքը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:





























