Իջեւանում տեղակայված զորամասերից մեկում, այսօր՝ հունիսի 27-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բացել է հերթական համակարգչային լսարանը։ Այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել ՀՀ պաշտպանության նախարարի հետ քննարկումների արդյունքում։ Լսարանները ներառում են համակարգիչներ, տպիչ, ծրագրային ապահովումներ, համապատասխան կահույք։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից բացվող լսարանները հագեցվում են նաեւ էլեկտրոնային գրականությամբ։ Երիտասարդական հիմնադրամը մշտապես պահում է կապն այն զորամասերի հետ, որտեղ բացվել են լսարաններ եւ անհրաժեշտության դեպքում իրականացնում տեխնիկական սպասարկում։





























