Հիվանդանոցից, հունիսի 26-ին, ժամը 13.30-ին, ճանապարհային ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ժամը 13.20-ին, «քթի շրջանի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 6-ամյա տղա, որի հայրը հայտարարել է, որ Երեւանի Շարուրի փողոցում մեքենան, արգելակելու ժամանակ, հարվածել է երեխային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը ոստիկանություն է ներկայացել 45-ամյա տղամարդ եւ հայտնել, որ ժամը 13.00-ին, երեխան վազելով դիպել է Շարուրի փողոցի թիվ 18 շենքի մոտ կայնված, իրեն ամրակցված «Նիսան» մակնիշի ավտոմեքենային:
Կատարվում է քննություն:





























