Հիվանդանոցից, հունիսի 26-ին, ժամը 11.50-ին, ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 10 եւ 8 տարեկան տղաներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին 57-ամյա տղամարդը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, թոռների վարած կվադրոցիկլը Նորատուս գյուղում շրջվել է:

Կատարվում է քննություն: