Երեւան-Իջեւան ճանապարհի 100-րդ կմ-ին, հունիսի 26-ին, ժամը 19.15-ին, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տղան մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: