Երեւանի Թբիլիսյան խճուղու թիվ 1 հասցեի մոտ, հունիսի 26-ին, ժամը 06.30-ին, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը` 53-ամյա Համլետ Ղազարյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:





























