Դավիթաշեն 4-րդ թաղամասի 22 շենքի 7-րդ հարկի բաց պատշգամբից այսօր` հունիսի 27-ին, վարագույր կախելիս ընկած եւ մահացած 38-ամյա Ծովինար Շարոյանը ամուսնացած չէր, բնակվում էր մոր հետ։ Հարեւանները NEWS.am-ին պատմեցին, որ մայրը տանն է եղել, երբ տեղի է ունեցել ողբերգությունը։ Տեսնելով, որ դուստրն ընկել է, տարեց կինը վշտից փորձել է նետվել պատուհանից, բայց հարեւանները թույլ չեն տվել։ 

Ծովինարի ողբերգական մահվանն ականատես են եղել բակում խաղացող երեխաները։ 38-ամյա կինը նախ ընկել է շքամուտքի վերեւի թիթեղին, նոր միայն գետնին։

«Բարձրացել է զանավեսկա կախելու, ոտքը պլստացել է եւ ընկել»,- պատմեցին հարեւանները։

Ծովինարն աշխատում էր ատամնաբուժարանում որպես բուժքույր: Նա երեխաներ չուներ։ Հայրը բնակվում է Ռուսաստանում, իսկ եղբայրը` Եվրոպայում: