«Մենսան» կազմակերպություն է բարձր IQ ունեցող մարդկանց համար, որը գտնվում է ԱՄՆ-ում: Վերջրերս այն «Metch.com» կայքի հետ համատեղ թողարկեց մի ծրագիր, որը թույլ կտա ինտելեկտուալներին գտնել իրենց երկրորդ կեսին: Ծանոթությունների կայքը կոչվում է «Mensa Metch»:

Ինտերնետ լրատվամիջոցները հաղորդում են, որ նոր նախագծում գրանցվելու համար հարկավոր է օնլայն թեստ լրացնել, որը որոշում է IQ-ի մակարդակը. եթե այն 130-ից ցածր է, մուտքը կարգելվի, հաղորդում է «MIGnews.ru»-ն:Ընդ որում, թեստը լրացնելու համար հարկավոր է վճարել 1 դոլար, սակայն «Մենսայում» արդեն գրանցված ինտելեկտուալների համար գրանցումը նոր նախագծում կլինի անվճար: