Շվեդական արքայական պալատը հայտարարել է 35-ամյա արքայազն Կարլ Ֆիլիպի եւ նրա 29-ամյա ընտրյալ Սոֆիա Հելքվիսթի ամուսնության մասին, ուրբաթ հայտարարել է «The Local» պորտալը:

«Սոֆիան «այո» է պատասխանել մնացյալ կյանքը միասին ապրելու իմ առաջարկին»,- աել է արքայազնը: Հարսանիքը տեղի կունենա 2015թ.-ի ամռանը:Սոֆիա Հելքվիստը ծանոթացել է արքայազնի հետ գիշերային ակումբում Ստոկհոլմում 2009թ.-ին: Հանդիպում են 2010թ.-ի հունվարից, իսկ 2011թ.-ից զույգն ապրում է Ստոկհոլմի կենտրոնում գտնվող Յուրգորդեն կղզում, հաղորդում է «MK.ru»-ն:

Հելքվիստը մոդել է աշխատել տղամարդկանց ամսագրերի համար, մասնակցել է սկանդալային « Paradise Hotel » շոուին: Ի սկզբանե Կարլ Ֆիլիպի մայրը՝ թագուհի Սիլվիան, դեմ էր միությանը, սակայն ավելի ուշ Հելքվիստին սկսել են հրավիրել ընտանեկան միջոցառումներին՝ հարսանիքներին եը երեխաների մկրտություններին: