Սան Ֆրանցիսկոյի իշխանությունները որոշել են 76 միլիոն դոլար ծախսել`«Ոսկե դարպասներ» կամուրջն ինքնասպաններից  պաշտպանելու համար, փոխանցում է gazeta.ru-ն` վկայակոչելով  Associated Press-ը:

Կամրջին հատուկ ցանց կտեղադրեն, որը կօգնի կանխել ինքնասպանությունների թվի աճը: Ցանկապատն ամբողջությամբ կհաստատվի 2018 թ.:

Պողպատյա ցանցը տեղադրվելու է վեց մ հեռավոության վրա` կամուրջի հիմնական կոնստրուկցիաների  տակ: 
 «Ոսկե դարպասներ» կամուրջն աշխարհում ամենաճանաչված վայրերից մեկն է: Այն 1937 – 1964 թթ. ամենամեծ կախովի կամուրջն էր աշխարհում։ Կամուրջի ընդհանուր երկարությունը 2737 մ է: