Փրկարար ծառայությունը հունիսի 27-ին, ժամը 05.38-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացին ցած է ընկել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 10ա շենքի 5-րդ հարկից. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Վ. Դ.-ն (ծնվ. 1986 թ.) ընկել է շենքի 5-րդ հարկից եւ ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ`

տեղափոխվել է Գյումրի քաղաքի ԲԿ:

Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: