Նորավանք վանական համալիրի Նոր Աստվածածին եկեղեցում հունիսի 24-ի գիշերը տեղի ունեցած գողությունը կատարել են Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչները:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության իր աղբյուրները, գողությունը կատարել է 5 անձ, նրանք ձերբակալվել են, իսկ գողության մի մասը՝ մոտ 150 հազար դրամը հանձնել են ոստիկանություն:
Նշենք, որ «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ անհայտ անձինք հունիսի 24-ի լույս 25-ի գիշերը եկեղեցու պատուհանից մուտք են գործել եկեղեցու տարածք եւ հանգանակությունների արկղից գողացել մոտ 200 հազար դրամ:





























