Երեկ` հունիսի 27-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Իջեւանում: Ամուսինների վեճն ավարտվել է կնոջ մահով: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ երեկոյան Իջեւանի Չարենցի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 62-ամյա Ջուլետտայի դին: Հարեւանները ահազանգել են ոստիկաններին, ովքեր դեպքից հետո ոստիկանություն են բերման ենթարկել ամուսնուն: Նա կասկածվում է կնոջը խեղդամահ անելու մեջ:

Ըստ նախնական տեղեկությունների` կինը առողջական խնդիրներ է ունեցել, իսկ երեկ նրանց միջեւ կենցաղային վիճաբանություն է եղել: Այս դեպքի հետ կապված ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: