«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր, 30-ամյա Դավիթ Սարոյանին հունիսի 27-ին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Նրա փոխանցմամբ՝ կանալավորի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Դավիթը երեկ իրեն վատ է զգացել իրեն և ժամը 11.45-ին տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն,  և վերակենդանացման բաժանմունքում ժամը 12. 05-ին մահացել է:

Դավիթ Սարոյանը նախկինում 3 անգամ ազատազրկման է դատապարտված եղել, իսկ ներկայումս պատիժ էր կրում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 2 տարի 10 ամիս ժամկետով: